Tert.am-ը գրում է.

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթը հայտարարել է այս տարի կայանալիք միջոցառման մասնակիցների անունները։ Հաղթանակի համար կպայքարեն 13 երիտասարդ կատարողներ ամբողջ Եվրոպայից։

Մասնակիցների ընտրությունը կայացել է մի քանի օր առաջ Մոսկվայում։ Ներկայացված 70 հայտերից հաստատվել են միայն 13-ը, գրում է loveradio.ru-ն։

Մրցույթին, ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Ռուսաստանը կներկայացնեն Comedy Battle շոուի մասնակիցներ՝ «Օ՛Հենրի» խումբը։ Ռուսաստանից կմեկնեն նաև երգչուհի Յուլյա Պլակսինան և Նոդար Րևիյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել