Lurer.com-ը գրում է.
Զինյալներն ապրիլի 25-ին 5 հրթիռ են արձակել Լաթաքիայի Բասիտ շրջանի ուղղությամբ: Բոլոր հրթռիներն ընկել են ծովում: Քեսաբի շրջանի 45 բարձունքի, Չալմայի, Սամրայի և Նաբա ալ Մար շրջաններում շարունակվում են թեժ մարտերը սիրիական բանակի և զինյալների միջև: Զինյալները հրասանդներ են նետել բարձունքի ուղղությամբ, որոնց հետևանքով սիրիական բանակի զինվորներ են վիրավորվել: Մյուս կողմից տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել Չալմայի շրջանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով:
«Ալ Ջազիրայի» տեղեկացմամբ` սիրիական օդուժը վառվող նյութերով ռմբակոծում է Լաթաքիայի Ջաբալ Աքրադ շրջանի Ղաթիմիա գյուղը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=139447&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել