Life.panorama.am-ը գրում է.

19-րդ դարի ջենտլմենի վարքագծի 27 կանոն

1. Անդաստիարակություն է համարվում խոսակցության ժամանակ ուշադրությունը շեղել ժամացույցին, ծխամորճին կամ գրքույկին: Նույնիսկ եթե հոգնել և ձանձրացել եք, ցույց մի տվեք:

2. Երբեք մի ընդհատեք խոսողին: Նույնիսկ եթե ուղղակի ամսաթիվն եք ուղղում, անքաղաքավարի կլինի, եթե ձեզ ոչ ոք չի խնդրել անել դա: Ավելի անքաղաքավարի է, եթե շարունակեք խոսակցի միտքը կամ նրան շտապեցնեք: Մինչև վերջ լսեք անեկդոտը կամ պատմությունը, նույնիսկ եթե արդեն ծանոթ եք:

3. Երբեք մի փորձեք ձեր ճշմարտացիությունն ապացուցել ձայնի տոնայնության բարձրացմամբ, մեծամտությամբ կամ նվաստացուցիչ վերաբերմունքով: Միշտ եղեք ազատ և բարյացակամ:

4. Եթե ձեզ չեն խնդրել, երբեք հասարակության մեջ մի խոսեք ձեր սեփական բիզնեսի, աշխատանքի կամ մասնագիտության մասին: Առհասարակ, քիչ ուշադրություն դարձրեք ձեր անձին:

5. Իսկական ինտելեկտ և դաստիարակություն ունեցող ջենտլմենը միշտ համեստ է: Հնարավոր է, որ նա զգա, որ ինտելեկտով բարձր է սովորական մարդկանցից, բայց երբեք չի ցուցադրի իր գերադասությունը նրանց նկատմամբ: Նա չի սկսի քննարկել այնպիսի թեմաներ, որոնց վերաբերյալ զրուցակիցները գիտելիքներ չունեն: Այն ամենը, ինչ նա ասում է, միշտ ընդգծված է քաղաքավարությամբ և այլ մարդկանց զգացմունքների և կարծիքի նկատմամբ հարգանքով:

6.  Գրագետ խոսելուց ոչ պակաս կարևոր է հետաքրքրությամբ լսելու ունակությունը: Հենց այդ ունակությունն է մարդուն լավ զրուցակից դարձնում:

7. Երբեք մի լսեք այլ մարդկանց խոսակցություն, որ ձեզ համար չէ: Եթե նրանք այնքան մոտ  են, որ չեք կարող չլսել, կարող եք, քաղաքավարությունից ելնելով, փոքր-ինչ հեռանալ:

8. Փորձեք խոսել հնարավորինս կարճ և առարկայական: Խուսափեք երկար շեղումներից և առարկայի հետ կապ չունեցող նկատառումներից:

9. Եթե լսում եք շողոքորթություն, պետք է դարպասները բացեք նաև հիմարության և չափից դուրս բարձր ինքնագնահատականի համար:

10. Նույնիսկ եթե լիովին վստահ եք, որ ձեր ընդդիմախոսը սխալ է, քննարկումը շարունակեք հանգիստ, թվարկեք փաստեր և զերծ մնացեք անձնականացումից: Երբ նկատում եք, որ զրուցակիցը համառ է իր տեսակետում, հմտորեն շեղեք խոսակցությունն այլ թեմայի շուրջ` թույլ տալով, որ նա պահպանի դեմքը, իսկ դուք զերծ մնաք զայրույթից և նյարդայնությունից:

11. Եթե ցանկանում եք, կարող եք ունենալ հստակ քաղաքական հայացքներ, սակայն ցանկացած խոսակցության դեպքում մի բարձրաձայնեք դրանք և երբեք ուրիշին մի ստիպեք համաձայնել ձեզ հետ: Լսեք նաև զրուցակիցները կարծիքները, սակայն խիստ վեճի մեջ մի մտեք: Թող ձեր զրուցակիցը կասկածի, որ դուք քաղաքականությունից թույլ եք, սակայն թող երբեք չկասկածի, որ դուք ջենտլմեն եք:

12. Խոսելով ձեր ընկերների մասին` մի համեմատեք նրանց իրար հետ: Խոսեք բոլորի առավելությունների մասին, սակայն մի ընդգծեք մեկի առավելությունը մյուսի թերության հաշվին:

13. Խոսակցության մեջ խուսափեք այն թեմաներից, որոնք կարող են վիրավորել ներկա չգտնվողներին: Ջենտլմենը երբեք չի զրպարտում և զրպարտություն չի լսում:

14. Նույնիսկ սրամիտ մարդն է դառնում հոգնեցուցիչ և անդաստիարակ, երբ փորձում է լիովին կլանել զրուցակիցների ուշադրությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել