1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի Արքա Պելեի կարծիքով` Բրազիլիայի հավաքականի հարձակման գիծն այնքան էլ տպավորիչ չէ: Պելեն նշել է, որ Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմի պաշտպանության օղակը շատ ավելի լավ է գործում:

«Բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության գիծը գերազանցում է հարձակմանը: Մեր ընտրանին միշտ հզոր հարձակվողներ է ունեցել: Բայց այժմ մենք խնդիրներ ունենք բարձրակարգ հարձակվողների հարցում: 

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա պետք չէ նրա ուսերին դնել ամբողջ պատասխանատվությունը: Մեծ առավելություն կլիներ, եթե մեր թիմի կազմում հանդես գար Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան»,- ասել է Պելեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել