Տնային պայմաններում կարելի է կաթնամթերքից դիմակ օգտագործել: Դրա համար հարկավոր է  վերցնել կաթ ու վարսակաձավարի ալյուր: Կաթը գոլացնել 32-35 աստիճան,  գդալի ծայրով ավելացնել բորակ: Վարսակաձավարի ալյուր պահանջվում է այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության:

Դիմակը քսել դեմքին, ապա կես ժամից լվացվել գոլ ջրով: Արդյունքը կերևա մի քանի անգամից:

Հրաշալի արդյունք  է ստացվում թթված կաթի ու վարսակաձավարի ալյուրի խառնուրդով: Կրկին պետք է խառնուրդն ունենա թթվասերի խտություն: Այս միջոցը կիրառման առումով նույնպես շատ հարմար է: Դիմակը մաշկին թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով:

Իսկ եթե չոր մաշկ ունեք, ապա պետք է յուղոտ կաթնաշոռը կամ կաթի սերուցքը խառնել կիտրոնահյութի հետ: Խառնուրդը դեմքին պետք է պահել 40 րոպեից ոչ ավելի: Լավ սպիտակեցնող արդյունք է ստացվում 1 թեյի գդալ 18%-անոց կաթնաշոռի ու հում դեղնուցի խառնուրդով: Դեմքին պահել կես ժամ:

Իսկ ինչպե՞ս կարելի է պեպենները վերացնել մեղրի օգնությամբ. դրա համար մեկ թեյի գդալ մեղրը խառնել 3 թեյի գդալ կանթնաշոռի հետ, որը նաև սնուցող միջոց է:

Մաշկի վրա սպիտակեցնող ազդեցություն են ունենում վարունգի լոսյոնները, քսուքներն ու դիմակները:  Յուղոտ մաշկի համար կարելի է այսպիսի միջոց պատրաստել. քերած վարունգի վրա լցնել օղի` 1:1 հարաբերությամբ, ու թրջոցներ անել ամեն օր: Դեմքին  պահել մեկ ժամից ոչ ավելի: Սպիտակեցման նպատակով շատ է կիրառվում  ելակի կամ սև հաղարջի հյութը:

Աղբյուրը` med-practic

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել