Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Դատարանի վճիռը ներկաներն ընդունեել են «ամոթ-ամոթ» վանկարկումներով, իսկ Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ պետք չէ հաշվի առնել դատավճիռը, հետո, դիմելով դատարանին, հայտարարել՝ «Դատվելու եք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել