Արդեն երրորդ օրն է, որ մեր սիրասուն համացանցը թնդում է: Հա բա չիմացաք՞՞՞ Դարի իրադարձությունն ա տեղի ունեցել... Այո, վերջապես Սոֆի Մխեյանի եղբայրը ամուսնացավ: Ուռա՜:
Բայց.. Նախ և առաջ, հարգելի լրատվականեր և ՖԲ-հայեր, հերիք չի հայի խասյաթի նման քիթներդ խոթեք այս կամ այն անհատի անձնական կյանք, բայց էտ ոչինչ (լայքի հեշտ ձև ա), բայց ամենակարևորը` ո՞վ է Սոֆի Մխեյանը (Սա վիրավորանք չհասկանաք, ուղղակի որպես հայտնություն կամ կարևորություն), որ համացանցով մեկ քննարկեք ոչ թե իր ա, այլ իր եղբոր հարսանիքը:
Նախ ես, որպես տղա, հասկանում եմ եղբոր նեղված լինելը, որ չթողիք էն մարդը հանգիստ վայելի իր հարսանիքը, բայց հիմա այլ բան եմ ուզում քննարկեմ:
Էտ ի՞նչ կարևորագույն իրադարձություն է հայ «աստղի» աղբոր ամուսնությունը, որ մեր լրատվականները դաժե Սոֆից հարցազրույց են վերցնում, կամ էլ էն որ վերնագիր ա է լինում. «Սոֆի Մխեյանի ախպոր հարսանիքի բացառիկ կադրեր». մէ՜ խինդ ա պատում հոգիս, էտ նյութը բացելուց առաջ մի սրտատրոփ եմ դառնում, մէ՜ լարվածություն... Հա բա, չիդեի՞ք՝ կյանքիս իմաստն էր էտ կարդրերը տեսնելը: Էս Սոֆիս էլ մի նենց ա ուրախացել, մի նենց իրան բարձր մարդ ա համարում, որ հարցազրույցի ժամանակ ասումա. «Ամեն ինչի մասին կխոսեմ հարսանիքից հետո»... պահ-պահ-պա՜հ... Հա, Սոֆի ջան, խոսիր խնդրում եմ, քանի որ Օբաման էլ է ուզում կարծիք հայտնել քո ասածի վերաբերյալ, Պուտինը Ուկրաինա չի մտնում, ոտը կախա քցում, որ խոսաս, նոր հանգիստ հոգով գնա:
Հա վայ աշկս կոխեք բա... իրա պապան պաշտոնյա է, հա ինչ անեք՞՞՞ Վաղը չէ մյուս օրը մեր ժեկի պետի տղեն էլա պսակվում, եկեք, հասեք, նկարեք...
Ինչ եմ ուզում ասեմ. «Հարգելիներս ամեն մի հասարակ «աստղի» մի նստցրեք գլխներդ, որ հետո կարողանաք իջացնել: Թե չէ հետո չբողոքեք, որ մարդիկ իրանց բարձր են պահում»:
Երջանկություն նորապսակներին:



