Panorama.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ Հովսեփյանի, Րաֆֆի Գարագաշյանի այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Էկումենիկ կենտրոն: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» թեմայով շարժական ցուցահանդեսին, ապա մասնակցեցին Թուրքիայի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների և Եկեղեցիների վիճակին նվիրված քննարկմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



