29586_srcAraratnews.am-ը գրում է.

Բոլորի համար անսպասելի էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն կհայտներ Եղեռնի զոհերի հիշատակին, բայց նման մոտեցումներով Թուրքիան փորձում է որդեգրել Ցեղասպանությունը ժխտելու նոր գործիքակազմ:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա կարծում է, որ Էրդողանի հայտարարության մեջ կան թաքնված գաղափարներ, որոնք Թուրքիան կիրառելու է առաջիկա մեկ տարվա մեջ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

«Այս հայտարարությամբ Էրդողանը փորձում է Ցեղասպանության հարցը փողկապակցել Առաջին աշխարահամարտի հետ, որ այդ ողբերգությունը կպչել է բոլոր ժողովուրդներին: Դա ծուղակ է, երբևեէ չենք կարող Ցեղասպանությունը կապել Առաջին համաշխարհային պատերազմի հետ, քանի որ այն ավելի վաղ է սկսել եւ այդ քաղաքականությունը սկսվել է հայերին բնաջնջելու, իրենց պատմական հայրենիքից զրկելու համար»,-ասում է Շահնազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել