«Հետք» կայքը տեղեկացրել է Ղազախստանում ապրիլի 24-ի սգո արարողության արգելելու եւ Ալմա-Աթայի Սբ.Կարապետ եկեղեցու տարածք հայ համայնքի մուտքը ոստիկանների կողմից փակելու մասին: Սույն խայտառակության նախաձեռնողն է համայնքի ղեկավար ոմն Արտյուշա Կարապետյանը, որը, փաստորեն Սբ.Կարապետից էլ «սուրբ» եւ հզոր է, քանի որ «կապեր» ունի Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ: Վերջինս էլ հայտնի է Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ իր առաձնահատուկ ջերմությամբ եւ Արցախի անկախության նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքով: Եւ քանի որ Ղազախստանը առանցքային դեր է ստանձնում Մաքսային ու Եվրaսիական միություններում, որտեղ մեզ արագացված կարգով քաշում է հանրապետական կուսակցության նախագահ Ս.Սարգսյանը, կարելի է ենթադրել, որ ընդհանուր տարադրամն «ալթին» արդեն վերանվանող ապագա «միությունը» նույն հեշտությամբ ու հաջողությամբ արգելելու է հայերին նշել ապրիլի 24-ի, ինչպես նաեւ մայիսի 28-ը` որպես ՄՄ-ԵԱՄ քաղաքական ու քաղաքակրթական սկզբունքներին ու ռուս-թյուրքական համերաշխությանը հակասող միջոցառումներ: Լավագույն դեպքում եւ մեծահոգաբար աչք են փակելու Ցեղասպանության 100-ամյակի համեստ քեֆ-քելեխի արարողության վրա «Փարվանա» կամ «Հարսնաքար» ռեստորաններում: Չզարմանանք, եթե հոբելյանի կապակցությամբ պատգամավոր Սամվել Լիմինդռի Ալեքսանյանին տրամադրեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հերթական սուպերմարկետի համար: Իսկ Արտյուշա Կարապետյանի անունը արժե հիշել: Նման հուդաների կարիքն ու արժեքը բարձր է լինելու Եվրասիական mիության Իրեւանյան գուբերնիայի տարածքային ինքնակառավարման մարմնի որոշ մասերում` վարչապետի կամ նախագահի մականունով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/747591338607756?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել