Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:

Խոյ

Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնելու: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ` յոթանասուն անգամ չափել, մինչև մկրատը ձեռքը կվերցնեք: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:

Ցուլ

Այսօր Դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ` այն վաստակելու մասին: Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է` Ձեր ֆինանսական վիճակը մնում է փակուղում: Ուշադիր եղեք` Ձեզ հնարավորություն կնձեռնվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ ըստ արժանվույնս օգտվել: Խորամանկության շնորհիվ` Դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել Ձեր անբարյացկամներին: Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք,

Երկվորյակներ

Դուք շլացուցիչ եք, այդ իսկ պատճառով էլ ոմանք ամեն կերպ փորձում են Ձեզանից հեռու մնալ` վախենում են իրենց տեսողության և սթափ մտքի համար: Օգտվեք հարմար պահից, որպեսզի կարողանաք նվաճել այն մարդու սիրտը, ով անտարբեր չէ Ձեր նկատմամբ` այսօր դա կարելի է անել ողջ ապագայի համար: Ձեզ բնորոշ էմոցիոնալությունն ու բռնկունությունը Ձեզ խանգարում են բեղմնավոր աշխատել, լեզու գտնել աշխատակիցների և ղեկավարության հետ: Դժվար կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր սկսում են աշխատել նոր բնագավառում:

Խեցգետին

Այսօր պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով Դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է Ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել: Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա Ձեզ հետաքրքրեց:

Առյուծ

Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել` մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Անգամ նշանի ամենաինքնավստահ ներկայացուցիչները սկսում են կասկածել իրենց ունակությունների և տաղանդի մեջ, չի բացառված, որ անգամ սկսեն իրենք իրենց համոզել այն բանում, որ ոչ մի բանի ընդունակ չեն: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:

Կույս

Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը` այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը կիրականանա:

Կշեռք

Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Դուք շատ լավ տպավորություն եք թողնում, փայլուն արտահայտում եք ձեր գաղափարները, հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար:

Կարիճ

Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ շատ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները: Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել