1in.am-ը գրում է.

Իրանի միջուկային ծրագիրը երբևէ չի ունեցել ռազմական բնույթ, ասել է Իրանի արտգործնախարարի խորհրդական Մոհամադ Քազեմ Սաջադփուրը հինգշաբթի Աստանայում XII Եվրասիական մեդիաֆորումի նիստին, գրում է trend.az-ը։

«Հայտարարում եմ, որ Իրանը չի ունեցել, չունի և մտադիր չէ ունենալ ռազմական նկրտումներ իր միջուկային ծրագիրն իրագործելիս։ Այդ պատճառով բանակցային գործընթացում հարկավոր է հանել նման երկակի ենթատեքստը և դրանով իսկ հանել անհանգստությունը»,- ասել է Մոհամադ Քազեմ Սաջադփուրը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցներն Իրանի դեմ կհանգեցնեն կողմերի էլ առավել դիմակայությանը։ 

«ԱՄՆ-ը չափազանց կենտրոնացել է պատժամիջոցների վրա։ Մեզ ասում են, թե պատժամիջոցներ ենք դնում, որպեսզի Իրանը կրճատի իր աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. մենք չկրճատեցինք, այլ հակառակը՝ ընդլայնեցինք աշխատանքները։ Պատժամիջոցները ցույց տվեցին, որ դրանք արդյունավետ չեն»,- ասել է Սաջադփուրը։

Եվ արդյունքում, նրա խոսքով, պատժամիջոցների պատճառով Իրանը դիմադրություն ցույց կտա, ու դրան կարձագանքի ամբողջ տարածաշրջանը, որովհետև բոլորը կընդունեն Իրանի ջանքեր հանուն իր անկախության պաշտպանության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել