Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանըPanorama.am-ը գրում է.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկլը:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռից, Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագույն մխիթարություն է պարգևում աշխարհասփյուռ հայությանը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ներկաներին և ի դեմս նրանց այն բոլոր կոնգրեսականներին, ովքեր ջանքեր են գործադրում` միտված Հայոց հարցի լուծմանը, Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի ժողովրդի խաղաղ կյանքի ապահովմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել