Emedia.am-ը գրում է.

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և հավերժացնելու համար աշխարհի տարբեր երկներում կառուցված մի քանի կոթող-հուշարձաններին առաջարկում ենք ծանոթանալ ստորև առաջարկվող ֆոտոշարքի միջոցով:

Բուենոս Այրես, 1985 թ., կառուցվել է հայ համայնքի միջոցներով: Բուենոս Այրես, 1961 թ., հովանավորներ` Թ. և Ս. Արզումանյաններ:

 

Սան Պաուլու, 1966 թ., հեղինակ` Խոսե Հերեզ Ռեկալդե, կառուցվել է Ե. Քիսաջիկյանի և հայ համայնքի հովանավորությամբ:

 

Օզասկո, 1955 թ., կառուցվել է հայ համայնքի միջոցներով:

 

Մոնտեվիդեո, 1975 թ., հեղինակ` Հուգո Նանտե, կառուցվել է Հ. Ռուբենյանի և Արմենիա հրապարակի ազգային հանձնախմբի հովանավորությամբ:

 

Մոնտեվիդեո, 2010 թ., տեղադրվել է «Ազգային մշակութային միության» հովանավորությամբ:

 

Գլենդեյլ, Կալիֆորնիա, 2000 թ., հեղինակ` Ք. Քարիբյան:

 

Մոնտեբելլո, Կալիֆորնիա, 1985 թ., հեղինակ` Ա. Աղաբաբյան, կառուցվել է հայ համայնքի միջոցներով:

 

Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, 2008 թ., հեղինակ` Ա. Գորդոն, տեղադրվել է հայ համայնքի միջոցներով:

 

Տորոնտո, Օնտարիո, 1964 թ., կառուցվել է հայ համայնքի միջոցներով:

 

Մոնրեալ, Քվեբեկ, 1998 թ., հեղինակ` Ֆրանսին Լարիվե, կառուցվել է հայ համայնքի միջոցներով: Տորոնտո, Օնտարիո, 1990թ., հեղինակ` Ա. Չաքմաջյան, կառուցվել է հայ համայնքի միջոցներով:

 

Սիդնեյ, 1989 թ., հեղինակ` Լ. Խանիջյան, կառուցապատող` Կ. Սայադյան, հովանավորներ` Սիդնեյի հայկական եկեղեցի և Մերձավոր Արևելքի Հայ օգնության միություն: Սիդնեյ, 1999 թ., կառուցվել է «Հայոց Ցեղասպանության Ավստրալիայի հանձնաժողովի» հովանավորությամբ:

 

Շարջա, 1998 թ., հովանավոր` Սուքիասյանների ընտանիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել