Կապված տարբեր երկրների նախագահների խոստումների, դրանց (Չ)կատարման ու որպես հետևանք այդ երկրի նկատմամբ դիրքորոշման ու անգամ ատելության ձևավորման հետ: Միամիտ պետք չէ ձևանալ, առավել ևս, պաթետիկ ու բազմերեսանի: Ցանկացած ուժեղ պետություն իր շահն է առաջ տանում, իսկ ոչ այնքան ուժեղները՝ ստիպված են առաջ տանել նաև այլ պետությունների շահերը: Իսկ անիմաստ պատեպատ խփվելու փոխարեն (շատերս տարին մի քանի օր միայն) պարզապես անհրաժեշտ է աշխատել ու ապրել այս երկրում` Հայրենիքում! Կրել ու մարել օրվա, ժամանակների մեզ բաժին ընկած պարտքն ու պարտականությունը, ու նման դեպքում հաստատ Հայի հաջորդ սերունդները կապրեն ավելի ուժեղ ու պայծառ երկրում: Թե չէ, թեմայից շեղվելով ավելացնեմ, դրսից հոխորտալը, հայհոյելը, կարոտելն ու որպես ատրակցիոն հազարից մեկ գալը՝ համ տեսել եմ, համ երկաաար ապրել եմ... որքան էլ թաքցնես՝ բավականին խղճալի վիճակ է՝ իմ աչքերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=657352710980933&id=100001186291818&stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել