Life.panorama.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱՄՆ-ում 86 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Մաեստրոյի մահը սգում են բոլոր նրան ճանաչող, ծանոթ ու անծանոթ արվեստագետները, և, իհարկե, բոլոր նրա արվեստը գնահատողները: Life.panorama.am-ը զրուցել է Կոնստանտին Օրբելյանի հետ առնչված արվեստագետներից մի քանիսի հետ, ովքեր կիսվել են մաեստրոյի մասին իրենց հիշողություններով:
Նադեժդա Սարգսյան
Վերջին անգամ երեք օր առաջ ենք զրուցել իրար հետ: Հաշվի չառնելով ծանր հիվանդ վիճակը՝ նա խոսում էր այսօրվա երգարվեստի մասին: Միասին քննարկում էինք վերջին շրջանում կայացած համերգները, այն, թե ինչ է կատարվում մեր օրերում հայկական երգարվեստում: Այս պահին միայն մեր վերջին այդ խոսակցությունը կարող եմ հիշել, քանի որ կորստի ցավը այնքան մեծ է, որ չեմ կարողանում ուրիշ որևէ բան հիշել անցյալից: Նա այնքան եռանդուն էր քննարկում, քննադատում, գովաբանում այսօրվա երգարվեստը...Նա եղել է և կմնա անկրկնելի և անփոխարինելի մաեստրո Օրբելյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ