Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելն արձագանքել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ուղղված հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Թուրքիայի նախկին նախագահն ասել է. «Դրանք շատ ցավոտ և դժվար օրեր էին: Այդ օրերն ափսոսանքով ու ցավով ենք հիշում»: Դեմիրելը միաժամանակ անդրադարձել է նաև ապրիլի 23-ին Էրդողանի արած հայտարարությանը` ընդգծելով, որ դա «նրա անձնական իրավունքն է»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին, սակայն խեղաթյուրել է Հայոց ցեղասպանության իրողությունն ու հնչեցրել ժխտողական կոչեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել