Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Կիևն իրոք սկսել է բանակն օգտագործել Սլավյանսկ քաղաքում, ապա դա շատ լուրջ հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե Ուկրաինայի իշխանություններն արել են դա, ապա նրանք խունտա են: Առաջին հերթին, նրանք համազգային մանդատ չունեն: Նրանք լավագույն դեպքում լեգիտիմության տարրեր ունեն, այն էլ խորհրդարանի շրջանակում, իսկ մյուս իշխանություններն այս կամ այն պատճառներով լեգիտիմ չեն»,- ասել է Պուտինը:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը գործողություն են իրականացնում Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում, որտեղ իշխանությունն իրենց ձեռքն են վերցրել ռուսամետները:

Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/98263
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել