
Գարնան ամիսներն ամենագեղեցիկ են, երբ բնությունը նորից կյանք է առնում, ու ծաղիկները բուսնում են ամենուր: Իսկ դուք գիտե՞ք, թե որոնք են ամենամոգական վայրերը գարնանն այցելելու համար:
1 Բոնն, Գերմանիա
Եվրոպացիները նույնպես վայելում են ճապոնական բալենիների ծաղկումը: Ծաղկած սակուրաները եվրոպական տարբեր քաղաքներում ոգեշնչում ու երջանկացնում են մարդկանց: Բոննում ծաղկած ծառերը ցնցող թունել-պողոտա են ստեղծում: Տեղացիներն ու զբոսաշրջիկները վայելում են այս վայրի գեղեցկությունը, որը գտնվում է քաղաքի հին թաղամասում:
2 Կոլումբիա գետի կիրճ, Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան շրջան, ԱՄՆ
Կիրճը Կոլումբիա գետի երկայնքով ձգվում է 130 կմ: Այն ինքին ցնցող գեղեցկություն ունի, սակայն փոփոխվող եղանակները կրկնակի գրավչություն են հաղորդում: Մարդկանց կողմից ձեռք չտված այս վայրում գարնանը հազարավոր արևածաղիկներ են աճում ու շունչը կտրող գեղեցկությամբ բնապատկեր ստեղծում:
3 Կակաչների դաշտավայր, Նիդերլանդներ
Աշխարհի ամենաշատ կակաչներն աճում են Նիդերլանդներում, ապա դրանք արտահանվում են աշխարհի տարբեր ծայրեր: Գարնանը դաշտերն այստեղ ծածկվում են շլացուցիչ երփներանգ ծաղիկներով: Զբոսաշրջիկները ոչ միայն կարող են վայելել ծաղիկների գեղեցկությունը զբոսայգիներում, այլև պարզապես երկրի տարածքով ճամփորդելով ու անցնելով ծաղիկների դաշտերով:
4 Հիտաչի ծովափնյա զբոսայգի, Հիտաչինակա, Ճապոնիա
Զբոսայգին չափազանց սիրված է զբոսաշրջիկների կողմից: Գարնանն այստեղ հազարավոր կակաչներ ու նարգիզներ են բուսնում: Սա հրաշալի վայր է զբոսելու, հեծանիվ վարելու և պիկնիկի համար:
5 Պալոս շրջան, Վաշինգթոն, ԱՄՆ
Այս վայրում աճած ցորենն ու դեղին դաշտային ծաղիկները աննկարագրելի գեղեցկություն են հաղորդում ալիքաձև դաշտերին: Տարեցտարի այս վայր հատկապես ավելի ու ավելի շատ են այցելում լուսանկարիչները:
6 Հուասուն, Հարավային Կորեա
Սերյանգ Ջե լիճի տեսարանը գարնանն ուղղակի մոգական է: Ծառերն այստեղ ծաղկում են տարբեր գույներով ու արտացոլվում լճի պարզ ջրում: Հրաշալի բնապատկեր են ստեղծում նաև գարնանն այստեղ աճող թեյի դաշտերը:
7 Պրովինս, Ֆրանսիա
Պրովինսը Ֆրանսիայի ամենահայտնի վայրերից մեկն է: Ամռանն այն բավականին շոգ ու մարդաշատ է, այդ իսկ պատճառով նախընտրելի է այստեղ այցելել գարնանը ու ականատես լինել ծաղկած ծառերի աննկարագրելի գեղեցկությանը:
8 Կաստելուչիո, Ումբրիա, Իտալիա
Եվս մեկ հրաշալի վայր, որը գտնվում է Ապենինյան թերակղզում՝ Իտալիայի հենց կենտրոնում: Այս վայրը ձմռանը սքայդայվինգի սիրահարների սիրելի վայրն է, իսկ գարնանն այն ծածկվում է հազարավոր երփներանգ ծաղիկներով, որոնք պարզապես տեսնել է պետք:
9 Բալենիների ծաղկումը, Ճապոնիա
Գարնան ամենակարևոր տոնակատարություններից մեկը սկսվում է մարտի կեսին ու շարունակվում մինչև մայիս: Սակուրաները սկսում են ծաղկել հարավում, ու այնուհետև դրանց ծաղկումը շարունակվում է մինչև հյուսիս: Ճապոնացիները հավաքվում են զբոսայգիներում ու պիկնիկ կազմակերպում ծաղկած սակուրաների տակ:
10 Սկագիտ հովիտ, Վաշինգթոն, ԱՄՆ
Հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում հովիտ՝ ականատես լինելու կակաչների ծաղկմանը: Հովիտը գտնվում է Բեյքեր լեռան ստորոտին և գարնան սկզբի հետ վերածվում մոգական ծաղկային բնապատկերի: