Life.panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլ. «1915թ.-ին թուրքական կառավարությունը Փոքր Ասիայում ապրող հայերի նկատմամբ սկսեց իրականացնել զանգվածային ոչնչացման և տեղահանման անմարդկային քաղաքականություն: Հարյուր հազարավոր կանայք, տղամարդիկ և երեխաներ ստիպված եղան փախչել ռուսական հողեր, Պարսկաստան և Մեսոպոտամիա: Փոքր Ասիան այնքան հիմնովին մաքրեցին հայկական գործոնից, որքան դա հնարավոր էր իրականացնել նման մեթոդներով: Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը մտածվել և իրականացվել է քաղաքական նպատակներով»:
ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտ. «Հայերին պարուրած ահը կատարված փաստ է: Զգալի չափով դա նաև արդյունք է պացեֆիզմի քաղաքականության, որին վերջին 4 տարիների ընթացքում հետևում էր այդ ժողովուրդը: Մեր միսիոներների ներկայությունը չխանգարեց թուրքերին մեկ միլիոնից ավել հայերի, հույների, սիրիացիների և հրեաների զանգվածային ջարդեր իրականացնել: Ընդորում` զոհերի գերակշռող մեծամասնությունը հայեր են եղել: Հայոց ցեղասպանությունն այս պատերազմի ամենամեծ ոճրագործությունն է, և եթե մենք չկարողանանք դուրս գալ Թուրքիայի դեմ, ուրեմն մենք օժանդակում ենք նրանց»:
Մաքսիմ Գորկի. «…Հիշողությանս մեջ հառնում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հայաստանի ողբերգական պատմությունը` Կոստանդնուպոլսի ջարդերը, Սասունի ջարդերը և այս ամենի նկատմամբ քրիստոնյա Եվրոպայի զազրելի անտարբերությունը, որով նրանք նայում էին իրենց քրիստոնյա եղբայրների բնաջնջմանը: Եկեղեցիների կողոպուտը թուրք կառավարության կողմից, թուրքական վայրագությունների ահասարսուռ դրսևորումները, դժվար է հիշել այս հերոսական ժողովրդի ապրած բոլոր ողբերգությունները…»:
Ֆրիտյոֆ Նանսեն. «1915թ.-ի օգոստոսի 31-ին Թալաաթ բեյը հայտարարեց գերմանացի դիվանագետներին, որ հայկական հարցն, այլևս գոյություն չունի: Նա ճիշտ էր, քանի որ այդ ժամանակ հայերի կոտորածն ու տեղահանությունն արդեն ավարտին էին հասցված: Մնում էր միայն ձերբազատվել այն զոհերից, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով կարողացել էին ողջ մնալ և քայլում էին մահվան ճանապարհով: Նրանց հավաքել էին համակենտրոնացման ճամբարներում` առանց գոյության միջոցների և սննդի: 1916թ.-ի հունվարին Այինթաբի 5-6 հազար հայեր տեղահանվեցին անապատ և սպանվեցին Ռաս ուլ-Այնեում: Ամեն օր 300-400 մարդ սպանվում էր: Հալեպից դեպւ արևելք` Մեսքենե ճամբարում, հենց թուրքերի վկայությամբ Եփրատ գետի ափին թաղվել է 55 հազար հայ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



