99 տարի առաջ այս օրը ողջ աշխարհի հայությունը խորը վիշտ ապրեց: Մեծ ցավով թերթում եմ արխիվային պահոցներն ու մեծ դժվարությամբ զսպում՝ զայրույթս, հուզմունքս ու ատելությունս, տեսնելով թե ինչպես է իմ ժողովրդին ոչնչացրել մի ազգ, որն անգամ ազգ կոչվելու իրավունք չունի:
Դրանք վայրի ու սրբությունից զուրկ հոտ են, որ շրջում են ոհմակներով ու գազանաբար ոչնչացնում մեծ պատմություն, մշակույթ, արժեհամակարգ ու, որ ամենակարևորն է, ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ունեցող ԱԶԳԻՍ:
Այսօր՝ ոճրագործ Թուրքիան, միջազգային հարթակներից այնպիսի ճառեր է կարդում և ներկայացնում իրենց՝ քաղաքակրթությունից զուրկ պետությունը, կարծես իրենք չեն 1915թ.-ին կազմակերպել ու իրականացրել մեծ ոճրագործությունը՝ կոտորելով անպաշտպան կանանց, ծերերին ու երեխաներին, իսկ տղամարդկանց զորակոչել թուրքական բանակ, ավելի ուշ զինաթափել ու սպանել:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կոտորվել են 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվել և քանդվել՝ 2350 եկեղեցի ու վանք, ոչնչացվել՝ 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվել է 14,5 միլիարդ ֆրանկի վնաս, ու այս ամենը մարդկային չարության, տգիտության, նախանձի ու փոքրոգության արտացոլումն էր: Ցավոք, նմանօրինակ գործողությունների շղթան չի կտրվել, ու այդ կենդանիները չեն թողնում, ընդամենը մի պահ՝ մոռանանք իրենց գոյության մասին: Վայրագությունները շարունակվեցին, ու մեր օրերում դրա զոհը դարձան Հրանտ Դինքն ու Գուրգեն Մարգարյանը: Դա մի ընտանիքի կորուստ չէր, այն մի ողջ ազգի, որ հիշելով ու հնչեցնելով նրանց անունները՝ մռմռում է ողջ հայության սիրտը: Աշխարհասփյուռ հայություն, մեր վերքերը երբեք չի սպիացել ու չի սպիանալու, բայց պետք է գիտակցենք, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք և 100 տարին լրանալուն պես այլևս մեր արդար պահանջին՝ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ոչ մեկ ականջալուր չի լինելու: Եկեք ևս մեկ անգամ համախմբվենք՝ անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից, և միասնական պայքարենք հանուն մեր ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔԵՐԻ:
Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք և հիմա՝ առավել քան երբեք, դա պետք է ցույց տանք ԱՇԽԱՐՀԻՆ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել