Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սալվյանկս քաղաքում կրկին ռազմական գործողություններ են սկսվել, տեղեկություններ կան այն մասին, որ զինված պայքարի արդյունքում կան զոհեր և վիրավորներ, սակայն այս փաստի առնչությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի արվել: Այս մասին հայտնում է Regnum-ը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ապրիլի 24-ի առավոտյան ակտիվիստներին դիմադրության և հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է հետ մղել Սլավյանսկ և Սվյատագորսկ շարժվող մի խումբ զինված մարդկանց: Մինչ այդ հարձակման էր ենթարկվել ոստիկանների անցակետը։  Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ, որոնցից երեքի կյանքի համար բժիշկները պայքարում են։ 

Սլավյանսկում տեղի ունեցող լարված իրադրության մասին Ուկրաինայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն արվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել