1in.am-ը գրում է.

Այսօր` ապրիլի 24-ին, լրանում է հայոց եղեռնի 99-րդ տարելիցը: Ամենատարբեր բնագավառներ ներկայացնող զոհերի թվում եղել են նաև բազմաթիվ հայ մարզիկներ: Նշենք Շավարշ Քրիսյանի անունը: 

Նա հանդիսանում է համահայկական խաղերի նախագծի «Հոմենըթմեն» մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը: Քրիսյանը հիրավի հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ, հայկական առաջին ֆուտբոլի «Բալտալիման» ակումբի հիմնադիրը: Քրիսյանը եղել է մեծ մանկավարժ, գրող, հրապարակախոս, լրագրող, օսմանյան կայսրությունում մարզական առաջին` «Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը: Հենց մեծ հայորդու ջանքերով պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան պատվիրակություն գործուղեց օլիմպիական խաղեր: Դա 1912թ. Ստոկհոլմում տեղի ունեցած 5-րդ համաշխարհային մարզահանդեսն էր: Օսմանյան պետությունը գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը:

Շ. Քրիսյանը այն ժամանակ ասել է որ, դեռևս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որևէ միջոցառման: Թող մերոնք Շվեդիայում վերջինը լինեն: Կարևորն այն է, որ մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը, ովքեր շուրջ 30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ: Ժամանակն է , որ արդեն հակառակն ասեն և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա, ճանաչի մեզ և մեր նվաճումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել