Դրոշ այրելը սեփական անզորությունը ցուցադրելու վառ օրինակ է... Մի՞թե սեփական անզորությունն ի ցույց դնելը հպարտանալու առիթ կարող է լինել...
Ես դեռ չեմ հիշում դեպք, երբ նորմալ երկրներում ուրիշ պետության դրոշ այրեն... Օրինակ՝ իսրայելցիները Պաղեստինի դրոշը չեն այրում. նրանք պաղեստինցիների բնակավայրերն են այրում, ամերիկացիները Իրանի դրոշը չեն այրում. նրանք պատժամիջոցներ են կիրառում, իսկ ահա Իրանում ու Պաղեստինում մեռան ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշ այրելով... Եվ ի՞նչ...
Պատկերացնում եմ, թե դրանից հետո Իսրայելում ու ԱՄՆ-ում ոնց են սկսել վախենալ արաբներից ու իրանցիներից...
Երանի այն օրը, երբ մենք այնքան հզոր կլինենք, որ որոշ երկրներում իրենց անզորությունից մեր դրոշը կայրեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել