Որոշել էի էսօր ոչինչ չգրել, չխոսել, նույնիսկ զսպվածություն ցուցաբերեցի որոշ ցինիկ մեկնաբանություններ ու ստատուսներ կարդալիս: Ջահերով երթի մասին երբեք չեմ խոսել, գնահատականներ չեմ տվել ծիծաղելով կամ չրթելով «պարադի» գնացած երիտասարդներին՝ հասկանալով, որ հարյուրավոր մարդկանց խմբում բնական է խավերի, մակարդակների տարբեր շերտերի առկայությունը: Ուղղակի միշտ բարկացել եմ հեռուստաընկերությունների վրա, ովքեր կարծես միտումնավոր ցուցադրում են հենց էդ զանգվածին: Իսկ երբ «Երկիր մեդիան» հարցազրույց է վերցնում մեկից , ով ասում է. «Կարծում եմ ջահերով երթը ի վերջ ինչ-որ օգուտ կտա, և մենք 100-ամյակը հաղթանակած ԿՏՈՆԵՆՔ», սա արդեն աբսուրդի հասնող տգիտություն է, կամ էլ ես եմ այնքան տգետ, որ չեմ կարողանում ոչ-մի կերպ հասկանալ, թե ի՞նչն են հաղթանակած տոնելու: Երևի տատի 100-ամյա տարեդարձը, հա՞..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել