Panoram.am-ը գրում է.
Մենք այստեղ ենք ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը, որի ղեկավարությամբ պատվիրակությունը արդեն մի քանի օր է` Հայաստանում է:
Ռոյսի փոխանցմամբ, եթե ճիշտ գնահատական չտրվի 1915 թվականի դեպքերին, ապա ապագայում ճիշտ քայլեր ակնկալել չի կարելի:
«Մենք կարևոր ենք համարում Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի վերաբերյալ գնահատական հայտնելը: Դա նախորդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Հիտլերը ծրագրում էր իր ցեղասպանությունը, նա հիմնվում էր հենց հայերի բնաջնջման փաստի վրա», -նկատեց Ռոյսը:
ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության անդամ Էլլիոթ Լանս Էնգելն իր հերթին հայտնեց, որ Հայաստանում է` համերաշխության ձայն բարձրացնելու համար:
«Մենք մեր համերաշխության ձայնն ենք բարձրացնում` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Մենք կոչ ենք անում Թուրքիային, որ անմիջապես ճանաչի այն», -նշեց Էնգելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



