«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ առողջապահության նախարարությունում պատրաստվում էին դիմավորել նոր նախարարին։ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել է Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանի վրա։ 
Առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի մանկության երազանքն է եղել։ Դեռևս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի։

 Այս նշանակումը և Դերենիկ Դումանյանի պաշտոնաթողությունը համակարգում բացատրում են նրանով, որ Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին։ Եվ Դ. Դումանյանն ասպարեզը զիջել է որդուն։ 

Հիշեցնենք, որ Գուրգեն Դումանյանը, ով Աժ աշխատակազմի ղեկավարն էր, նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ։

 Ի դեպ, երեկ արդեն աշխատանքից ազատվել էր կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Վաչե Գաբրիելյանի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը, ով նախկին վարչապետի ամենավստահելի կադրերից մեկն էր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել