Մի ֆիլմի պատմություն:«Եռանկյունի» Հենրիկ Մալյանի 1967 թվականի նկարահանած կինոնկարն է։ Մի կյանքի և ընկերության պատմություն Լենինականում 5 դարբնի միջև, պատերազմի ժամանակ, պատմված դարբիններից մեկի որդու շուրթերով:
Սյուժեն: Բանաստեղծական նրբին ու անկեղծ տրամաբանությամբ ներթափանցված պատմություն է հինգ դարբինների` հինգ Մկրտիչների մասին,որոնց տեսնում ենք ֆիլմի պատանի հերոսի աչքերով: Եռանկյունաձև դարբնոցում բեկվում, արտացոլում է նրա պատերից դուրս ծավալվող մեծ կյանքի համայնապատկերը:Մարդիկ այստեղ աշխատում են, երազում, սիրում, հիշում իրենց կորուստները և սրբորեն պահպանում «համայնքի բարոյական ավանդները»: «Եռանկյունին» 1968թ. արժանացել է Անդրկովկասի Ուկրաինայի կինոփառատոնի «Պրոմեթևս» գլխավոր մրցանակին,նույն թվականին Լենինգրադում կայացած Համամիութենական փառատոնի արդիական թեմայի լավագույն մարմնավորման համար մրցանակին: Ա.Այվազյազնին, Հ.Մալյանին, Ի.Իսրաելյանին, Ա.Ջիգարխանյանին, Ս.Սարգսյանին և Մ.Մկրտչյանին 1975թ. շնորհավորել է ՀՍՍՀ Պետական մրցանակ` «Եռանկյունին» ֆիլմի ստեղծման համար:
Ստեղխագորխական խումբ: Սց. հեղ. Ա. Այվազյան բեմ. ռեժ. Հ. Մալյան գլխ.օպեր. Ս. Իսրայելյան, գլխ.նկ. Ռ. Պ. Բաբայան կոմպոզ. Է. Բաղդասարյան հնչ. օպեր. Զ. Մուրադբեկյան ռեժ. Ա. Հայրապետյան 2-րդ օպեր. Վ. Գրիգորյան զգ. նկ. Հ. Կարապետյան նկ. դիմ. Վ. Ասատրյան ռեժ. աս. Ն. Ալթունյան, Լ. Գրիգորյան օպեր. աս. Ռ. Բալասանյան, Մ. Շահբազյան համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Սողոմոնյան նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Վ. Հայկազյան խմբ. Պ. Զեյթունցյան տն. Ռ. Սարոյան