Գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Որքան էլ մեղավորներ փնտրենք այլոց մեջ` առաջին մեղավորը մենք էինք` հայերս: Մենք թույլ տվեցինք, որ թուրքը մորթի մեզ: Որքան էլ ցավալի է, գրեթե կես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող երկրում ապստամբեց... ընդամենը երեք քաղաք: Փառք այդ հերոսներին: Մնացյալը հլու-հնազանդ եղան իրենց ճակատագրին ու խաչին` ուղղակի մորթվելով:
Դա հետևանքն էր ազգային ոգու բացակայության և արժեհամակարգի սնանկության:
Գրեթե հարյուր տարի է անցել, սակայն, ցավոք, գրեթե ոչինչ չի փոխվել: Այսօր Արևմտյան Հայաստանի ամեն մի լեռան լանջի գրված է «Փառք հայրենիքին», «Թուրք լինելը հպարտություն է» նմանատիպ այլ կարգախոսներ: Ամեն մի սարի, բլրի գագաթին ծածանվում է թուրքական հսկա դրոշը....
Իսկ մենք... մենք դեռ դաս չենք քաղել, ու հայրենապաշտության փոխարեն, հայրենի ազգային արժեքներ սերմանելու, պատությունը և հայրենիքը փառաբանելու փոխարեն ամեն սարի, բլրի գագաթի խաչ ենք կանգնեցնում....
Որքան էլ հոխորտանք` ցավոք, չենք կարող այսօր ոտք մեկնել մեր ոսոխի հետ: Նա ազգային ոգով է դաստիարակվում, սնուցվում, մենք` ալելույա կանչելով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=657792414276514&set=a.175071245881969.51409.100001372844743&type=1&theater¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել