Ամալեկի հետ մեք ոչնչացման պատերազմ ենք մղում: Մենք ձգտում չունենք հաղթել կամ հնազանդեցնել նրան… Մենք պիտի ոչնչացնենք Ամալեկը և միաժամանակ նրա ողջ ունեցվածքը… Փոխզիջումն այստեղ անհնար է… Որքան ուժգին վառվի մեր սրտերում Ամալեկի հանդեպ ատելության կրակն, այնքն սերտ կլինի մեր կապն արարչի և նրա թորայի հետ: «Պարաշատ Զաhոր»
Ներկայիս Թուրքիայի բնակչությունը սեփական ծագումնաբանության, իր «զտարյունության», էթնիկ պատկանելության հարցերն է այսօր փորձում բացահայտել, ինչն ինքնին, ուզեն իրենք դա, թե ոչ, զուգորդվում ու կապվում է հարյուրամյակ առաջ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի բնաջնջման, նրանց հայրենազրկման, բռնի թուրքացման և մահմեդականացման գործողություններում իրենց պապերի մասնակցության և իրենց մեղքի չափի գնահատման հետ: Այն, որ հայերի ցեղասպանություն և հայրենազրկում տեղի է ունեցել ու դրանում ամենաակտիվ մասնակցություն են ունեցել թուրքերն ու քրդերը, խոսակցությունների, փակ արխիվների բացման և իբր անհայտ նյութերի ուսումնասիրման միջոցով ճշմարտության բացահայտման, երկկողմ գիտական բանավեճերի ու խորհրդակցությունների նյութ չի կարող հանդիսանալ: Այս ուղղությամբ թուրք կառավարողների և ինչ-ինչ նպատակներով նրանց աջակցող և իրենց համաշխարհային խոշոր տերություններ համարողների բոլոր առաջարկներն առնվազն փարիսեցիություն են ու քաղաքական ճամարտակություն լինելով բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Ցավոք, ժամանակ առ ժամանակ այսպիսի «քննարկումների» մասնակիցն են դառնում նաև իրենց հայ մտավորական որակող տարբեր բախտախնդիրներ, որոնց նպատակն ավելի շուտ իրենց անձի փառաբանումն ու ազգիս ճակատագրով «մտահոգ» «նվիրյալ» երևալն է: Ցեղասպանության և հայերիս հայրենազրկման եղելության քննարկման ցանկացած առաջարկ, միջազգային ո՛ր հեղինակավոր կառույցի կամ անհատի կողմից էլ այն հնչեցվի, հայության ազգային արժանապատվությունը խիստ վիրավորող, հետևաբար և անընդունելի ու մերժելի է: Ինչպես ասում են՝ սակարկությունն այստեղ տեղին չէ:
Սակայն բազմաթիվ հարցեր կան, որոնց ուսումնասիրումն ու բացահայտումը խիստ կարևոր նշանակություն կարող է ունենալ Թուրքիայի, նրա ազգաբնակչության ճակատագրի համար, բայց դրանցով հարկ է որ առաջին հերթին իրենք զբաղվեն: Իրենք և միայն իրենք է, որ պիտի պեղեն և գտնեն, թե ԻՆՉՈՒ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ, թե որոնք էին այն խորքային պատճառները, որոնց հետևանքով մոտ հազար տարի իրենք որպես տեր, և հայն իր պատմական հայրենիքում որպես ծառա ապրած այս սիմբիոզում, հանկարծ «տերերը» ոչ այս, ոչ այն, որոշեցին բնաջնջել իրենց «ծառաներին», որոշեցին իրենք իրենց ձեռքով կտրել այն բարեբեր ճյուղը, որի վրա նստած էին, որոշեցին արմատախիլ անել այն ծառը, որի պտուղներով է, որ սնվում և անհոգ ապրում ու բարգավաճում էին: Չէ՞ որ հայերը, կարծես, իրենց պատմական հայրենիքում ապրելու ու արարելու, իրենց ՀԱՅ մնալու նվաստացուցիչ «թույլատվության» դիմաց հլու-հնազանդ ծառայություն էին անում՝ իրենց համարելով թուրքական պետության հպատակներ, չասենք քաղաքացիներ և հավատով ու նվիրումով անմնացորդ ծառայում էին նրան, շենացնելով թուրքական պետության մշակույթն ու տնտեսությունը, առևտուրն ու արհեստները, հուսալի կապող օղակ հանդիսանալով քաղաքակիրթ համարվող եվրոպաների և Թուրքիո միջև:
Կարծում եմ այսօր, ավելի քան երբևէ, թուրքերը պետք է փորձեն հասկանալ, որ անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձություններում իրենք մեծ հաշվով ինչ որ մեկի ձեռքին, կացնի դեր կատարեցին: Կացինը բռնող, ուղղորդող ձեռքը պիտի գտնվի. ահա այստեղ է, որ թուրք ժողովուրդը, նրա մտավորականությունն ու պատմաբանները՝ իրենք բոլորը գործ ունեն անելու: Նրանք է, որ պիտի բացահայտեն, թե ով էին և որտեղից հայտնվեցին երիտթուրք կոչված այդ տականքները, ինչ խորքային խնդիրներ էին հետապնդում, նպատակը միայն սուլթանի տապալո՞ւմն էր արդյոք, Թուրքիո մասնատումը և նրա հզորության չեզոքացումը, թե երկրին անշահախնդիր ծառայող հայերի փոխարեն իրենց նմաններին որպես թուրքական պետության «մենեջերներ» կարգելն ու այդ երկրի կառավարումն իրենց ձեռքը վերցնելն էր: Ահա այս է գլխավոր խնդիրը:
Այդ ձեռքն էր, որ այն ժամանակ օգտագործեց թուրքերի հետամնացությունը և նրա միջոցով իրականացրեց հայերի տեղահանումն ու ցեղասպանությունը՝ թուրք տարրի ճակատին հավերժ խարանելով ջարդարարի պիտակը, որպեսզի ուզած վայրկյանին կարողանա մատ թափ տալով Թուրքիո վրա իր ցանկություններն իրականացնել: Չէ՞ որ այսօր ով ասես, Վրաստանն անգամ, հայ-թուրքական հարաբերություններում առկա բարդույթների օգտագործման և դրանց խաղարկման շնորհիվ Թուրքիայից, շանտաժի միջոցով, ցանկացած հարցում իր համար առավելագույն արտոնություններ է կորզում, էլ չեմ խոսում ՊՈՌՆԻԿ համաշխարհային խոշոր տերությունների մասին, որոնք առանց խղճի խայթ անգամ զգալու, քանզի հայերի ցեզասպանությունը իրականացվել, ուղղորդվել և հովանավորվել է հենց իրենց` խոշոր տերությունների հանցավոր անտարբերության և զանցաթողության մթնոլորտում, Հայկական հարցը որպես սաստող մահակ են օգտագործում՝ Թուրքիայի գլխին հարկ եղած դեպքում բամփելով իրենց ուզած ուղղությամբ նրան ծռելու համար:
Միայն վերոհիշյալ մտայնությամբ առաջնորդվելով է, որ թուրքերը կարող են գոնե ներքուստ` իրենց համար, բացահայտել իրենց մեղքի չափը մեր հայրենազրկման մեջ, որի շնորհիվ իրենք կգտնեն իրենց այսօրվա` արտաքուստ գոռոզ, թվացյալ հպարտ, սակայն ներքուստ, վստահ եմ, թերարժեք-բարդութավորված վիճակի բուն պատճառները և դրանով է, որ հայ-թուրքական խնդրի լուծման բոլորովին նոր ուղիներ կարող են բացվել:
Այսօր թուրք հասարակության կյանքում եթե նկատվում էլ են ճշմարիտ ուղղությամբ որոշակի գործողություններ, ասենք «բոլորս հայ ենք» շարժման նման շարժումներ և այլն, ապա սրան հակառակ հատկապես քաղաքական, կուսակցական, հասարակական, մանավանդ ազգայնական գործունեություն ծավալած, իրենց թուրք ժողովրդի առաջնորդներ ու փրկիչներ համարող բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակներում մեկմեկու մեղադրանքներ են ներկայացվում հայկական արմատներ ունենալու, հետևաբար և ոչ լիարժեք` «ԿԻՍԱՏ» թրքեր լինելու մեջ:
Սրանք իրենք էլ հավանաբար, չեն հասկանում կամ ավելի շուտ չհասկանալու են տալիս, որ հայի գեներով «պղծված» լինելն է թուրք միջինից շատ ավելի բարձր մտավոր կարողություններով և համակարգային առավել ընդգրկուն մտածողությամբ իրենց օժտվածության գլխավոր պատճառը և դրանով իսկ իրենց հասարակական բարձր դիրքեր զբաղեցնելու գլխավոր գրավականը, և եթե իրենք իսկապես ցանկանում են ազատել իրենց, իրենց ժողովրդին, իրենց իսկ գեներում եղած «հայկականությունից», ապա միակ ուղին ազգովի ինքնաոչնչացումն է` խարակիրին: Այս հարցով մեր թուրք բարեկամները կարող են խորհրդակցել մեր ոխերիմ եղբայրների` վրացիների հետ, քանզի նրանք շատ ավելի երկար ժամանակ է, որ տառապում են իրենց մեջ հայկականության որոնման, բացահայտման ու արմատախիլ անելու անբուժելի ախտով:
Թուրք ժողովրդի համար միակ ճշմարիտ ուղին սեփական պատմության խոր վերլուծության միջոցով հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների բուն, խորքային պատճառների բացահայտումն է, սեփական մեղքի գիտակցումն ու զղջումը: Այս և միայն այս պարագայում է, որ յուրաքանչյուր թուրք մարդ իր մեջ եղած հայկական արմատները ոչ թե փորձ կանի թաքցնել կամ չքմեղանալ ու ժխտել, ինչին որ ականատես ենք այսօր, այլ հակառակը` իր պապերի արածը գիտակցած, զղջացած ու ոչ ձևական ապաշխարհած լինելուց հետո միայն անկեղծորեն կհպարտանա այդ արմատներով ու իր հայկական ծագումով, դրանով իսկ նոր, հաստատուն և մնայուն հաղորդակցության կամուրջ բացելով հայ և թուրք ժողովուրդների միջև:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=506466952812079&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել