Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ՈՒՂԻՂ (Ուղիղ)1in.am-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունենում ավանդական ջահերով երթ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: 

Առաջարկում ենք երթի ընթացքին հետևել «Առաջին լրատվական»-ի ուղիղ հեռարձակմամբ:

Հազարավոր մարդիկ՝ դրոշներով և պաստառներով, հավաքվում են Ազատության հրապարակում և կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Երևանում ջահերով երթն անցկացվում է 15-րդ անգամ: Այս ակցիան տեղի է ունենում աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ստեփանակերտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել