1in.am-ը գրում է.
Կնոջ օրգանիզմը բացասաբար է արձագանքում պոռնոգրաֆիայի դիտմանը: Նման եզրակացության են եկել Գրոնինգենի համալսարանի հոլանդացի գիտնականները: Հետազոտողները եզրակացրել են, որ կնոջ օրգանիզմը բաց պոռնոգրաֆիական տեսարաններին արձագանքում է այնպես, ինչպես պատկերներին, որոնք ունակ են սրտխառնոց առաջացնել:
Independent-ի փոխանցմամբ՝ բժիշկ Շարմեն Բորգն ու նրա գործընկերները հետազոտել են 20 առողջ կանանց՝ МРТ-սկաների օգությամբ: Մասնակիցներին ցուցադրվել են պատկերներ՝ չեզոք, սրտխառնոց առաջացնող և պոռնոգրաֆիական:
Գիտնականները նկատել են, որ երբ կանայք պոռնոգրաֆիական նկար են տեսել, նրանց մոտ գրգռվածություն է նկատվել ուղեղի այն հատվածներում, ինչպիսին եղել է սրտխառնոց առաջացնող պատկերների դիտման ժամանակ:
Զզվելի սնունդ տեսնելիս օրգանիզմը պաշտպանվում է: Կնոջ օրգանիզմը, ինչպես պարզել են գիտնականները, նույնպես սկսում է պաշտպանվել, երբ հանկարծ կնոջ աչքի առջև հայտնվում է պոռնո նկար: Նման ֆիզիոլոգիական արձագանքը կարելի է բացատրել սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների նկատմամբ կանանց խոցելիությամբ: