Lragir.am-ը գրում է.

Կատալոնական Բարսելոնան բողոք էր ներկայացրել ՖԻՖԱ-ին ակումբի վրա դրված մեկ տարվա տրանսֆերային արգելքը հանելու համար: ՖԻՖԱ-ն կասեցրել է պատժամիջոցների կիրառումը Բարսելոնայի նկատմամբ, ինչը թույլ կտա ակումբին արդեն այս ամառ տրանսֆերներ իրականացնել: Այս մասին նշված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:
Տեղեկացնենք, որ ՖԻՖԱ-ն Բարսելոնային 1 տարով արգելել էր տրանսֆերներ իրականացնել նախկինում մինչև 18 տարեկան ֆուտբոլիսների հետ պայմանագիր կնքելիս թույլ տված խախտումների համար: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել