Էսօր, վաղը բոլորը հուզված են լինելու, արդար վրեժով ու պահանջատիրական խորը զգացումներով լեցուն:
Վաղը ծաղիկն անմահ կրակին արագ հասցնելու էստաֆետ է անցկացվելու:
Ամբողջը մեր անմեղ զոհերի վառ հիշատակին, իհարկե:
Էստաֆետ, անշնորհք պահվածք, ծամոն, սեմուշկա... էս դեռ պիտի դուրս գա մեջներիցս, սրա շուրջ աշխատել է պետք, հատկապես դպրոցներում: Աշոտյա՛ն, կոչ անեիր ուսուցիչներդ սրա մասին երեխեքին սովորեցնեին մի քանի օր, ոչ թե ՀՅԴ-ՀՀԿ պոլիտկոռեկտության նմուշ կերտեիր՝ վաղը-մյուս օր պառլամենտում լեզվակռիվների ժամանակ օգտագործելու համար:
Իսկ ամսի 25-ից Ցեղասպանության զոհերին ավանդական մոռացության մատնելու 1-ամյակն է սկսելու:
Ու ասելիքս էստեղից է սկսում:
Եկող տարի Եղեռնի 100 տարին է լրանում: Հայաստանում Եվրատեսիլի անցկացում-բան մտքներիցդ հանե՛ք:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/697986.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել