Չէի սպասում, որ մի օր կգա այս օրը, բայց եղավ, ու ես անկեղծորեն պետք է հայտնեմ իմ գոհունակությունն ու բավարարվածությունը Հովիկ Աբրահամյանի՝ որպես վարչապետ կատարած առաջին լուրջ քայլերից մեկի համար:
Ինչպես արդեն գիտենք, Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ ինքն էլ դեմ է Պարտադիր կուտակայինի պարտադիր բաղադրիչին ու, ի տարբերություն 7 հոգով 10 երգ երգող ՍԴ դատավորներին, միանշանակորեն տվել է գնահատական ու եզրահանգում՝ ՍԴ կայացրած որոշումներին. պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, օրենքը՝ թերի ու անընդունելի հասարակության լայն հատվածի համար, ուստի մինչև այն չլրամշակվի ու կարգի չբերվի, պարտադիր բաղադրիչը կասեցվում է:
Բան չունեմ ասելու, հալալ ա Աբրահամյանին ու հուսով եմ՝ առաջիկայում էլ դժգոհելու առիթ չենք ունենա նոր վարչապետից:
Մյուս կողմից, ստացվում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և պարտադիր կուտակային բեսպրեդելին առանցքային դեր խաղացած սոցապ նախարարի ԺՊ Արտեմ Ասատրյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը առնվազն սուտասաններ կամ անգրագետներ են, որովհետև ամիսներ շարունակ պնդում էին ճիշտ հակառակը ու համոզում էին, որ պարտադիր բաղադրիչը պետք է անպայման գանձվի: Ասեմ ավելին, նրանք ոչ միայն պարսավանքի են արժանի ժողովրդին լկտիաբար ստելու համար, այլ իրավունք չպետք է ունենան պետական պաշտոն զբաղեցնելու, իսկ իդեալականում՝ առնվազն այս երեք սուբյեկտների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, որովհետև հենց այս երեքն էին ստիպում գործատուներին ու պետական սեկտորի աշխատողներին կուտակայինի վճարումներ անել, ու գանձում էին դրանք:
Սա դեռ չեք մարսել, պարոնայք, վաղ թե ուշ ճաղերի հետևից եք պատասխան տալու ձեր հանցանքների համար: