Նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքեց կուտակայինի մասին ակադեմիկոս Ջրբաշյանի մտահոգությանըPanorama.am-ը գրում է.

«Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի իրագործման դեպքում մենք կկորցնենք այն երիտասարդներին, ովքեր գալիս են գիտություն: Կառավարությունը պետք է ուղիներ գտնի այդ հարցը լուծելու համար»,- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ տարեկան ժողովում ունեցած ելույթում ասաց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը: 

Ժողովին ներկա նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան ակադեմիկոսի դժգոհության, ասաց, որ կառավարության կայքում այսօր կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին. «Կտեսնեք, որ քայլեր ձեռնարկվում են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել