1in.am-ը գրում է.

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է երկրի քրիստոնյա բնակիչներին կամավոր զինվորական ծառայության ներգրավելու արշավի մեկնարկի մասին: Ներկայում զինված ուժերում կա ընդամենը 100 քրիստոնյա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Իսրայելում հաշվվում է 160 հազար քրիստոնյա, որոնց մեծ մասն արաբ են: Ի տարբերություն հրեա հայրենակիցների՝ նրանց վրա չի տարածվում համընդհանուր զինապարտության մասին օրենքը:

Քանի որ քրիստոնյա բնակչությունն օրենքով պարտավոր չէ բանակում ծառայություն անցնել, պոտենցիալ զորակոչիկներից չի պահանջվում պարտադիր կերպով պատասխանել հրավերին, որը կուղարկվի առաջիկա շաբաթներին:

Իսրայելում տղաները ծառայում են 3, աղջիկները՝ 2 տարի: Հրեաներից բացի՝ պարտադիր զորակոչը տարածվում է դրուզական և չերկեսական համայնքների ներկայացուցիչների վրա: Զինվորականների շարքերում կան շատ բեդվիններ, ովքեր բանակի շարքերում են ներգրավվում կամավոր հիմունքներով: Այժմ Իսրայելի իշխանությունները փորձում են պարտադիր զորակոչը տարածել տասնյակ հազարավոր ուլտրակրոնական հրեաների վրա, ովքեր մինչ օրս օգտվել են հետաձգումներից և արտոնություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել