1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը երկրի գերագույն ասպետական՝ Ծնկակապի շքանշանով է պարգևատրել Անգլիայի Բանկի նախկին ղեկավար Մերվին Քինգին և MI-6 հակահետախուզության նախկին կին ղեկավար Էլիզա Մենինգեմ-Բուլերին: Այս մասին ասվում է ապրիլի 23-ին հրապարակված թագավորական հրամանագրում:
Ծնկակապի շքանշանը շնորհվում է երկրին և անձամբ միապետին ցուցաբերած ծառայությունների համար: Թագուհին է ընտրում՝ ում պարգևատրել՝ առանց խորհրդակցելու կառավարության հետ: Կանոնադրության համաձայն՝ այդ շքանշանին արժանացած՝ ներկայումս ապրող ասպետների թիվը չպետք է գերազանցի 24-ը՝ բացի միապետից, թագավորական ընտանիքի անդամներից և այդ շքանշանին արժանացած օտարերկրացի թագակիրներից:
Մերվին Քինգը Բրիտանիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2003-2013թթ., և ըստ ընդհանուր կարծիքի՝ նրան հաջողվել է հաղթահարել ճգնաժամի հետևանքներն ու բրիտանական տնտեսությունը հետ պահել նոր Մեծ ճգնաժամից:
Էլիզա Մենինգեմ-Բուլերինը MI-6 հակահետախուզությունը ղեկավարել է 2002-2007թթ.: Այդ ժամանակ հատուկ ծառայություններն արագորեն չեզոքացրել են 2005-ի հուլիսի 7-ին ահաբեկչությունների շարքի հեղինակ իսլամիստ ծայրահեղականների խմբին:
Ծնկակապի շքանշանը հիմնել է թագավոր Էդուարդ III-ը՝ 1348 թվականին:



