
Նորատուս գյուղի Հարսանիք խաչքարը: Ձախ մասում՝ վերևում, պատկերված են հարսն ու փեսան, որոնցից աջ՝ հարսանքավորներն են ՝ հարսանիքի սեղանի շուրջ,որի վրա կա գինի, իսկ խորովածը սեղանի ու հարսի մեջտեղում է՝ շշերից կախված: Հարսի գլխավերևում մկրատ է, ՝որից հետևություն՝ հարսը դերձակուհի էր: Ձախ մասում՝ ներքևում, Ձիու վրա պատկերված է մոնղոլը,որը հարձակվում է աշխատավոր ժողովրդի վրա,որոնք մանգաղով ցորենն էին հավաքում: Մանգաղները ներքեվի մասում՝ մեջտեղում են, որից էլ աջ՝ աշխատավոր ժողովուրդն է: Մոնղոլները սպանում են աշխատավորներին, այնուհետև անցնում հարսանիքի վայր, սպանում նաև հարսին ու փեսային, որոնք էլ թաղվում են ահա այս քարի տակ:
Նյութի աղբյուր՝ www.blognews.am/arm/news/15202/arcakhum-zhoxovrdavarakan-yntrutyunnery-kayacan-kecce-azat-arcakhs.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



