Կարծիքներ. Ադրբեջանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համարPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է (ԱՊԱ լրատվական գործակալություն), որ Ադրբեջանի համար որևէ ռազմական սպառնալիք չկա: Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է բանակի զարգացումն ու նոր սպառազինությունների գնման գործընթացը:

Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, թե միջազգային հանրությունը ևս մշտապես փաստում է, որ Հայաստանը տարածաշրջանում սպառնալիք ստեղծող պետություն չէ:

«Մեր գործընկերը հաճախ նշում են, որ Հայաստանը անվտանգություն սպառողից վեր է ածվել անվտանգություն առաքող երկրի ու ես ուրախ եմ`Ադրբեջանում ևս գիտակցում են, որ այս տարածաշրջանում, ինչպիսի կարևոր նշանակություն ունեն Հայաստանն ու Արցախը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում, Բաքվից անընդհատ նմանատիպ հայտարարություններ են հնչում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել