Լինելով էստրադային երգչուհի, շատ լավ կատարում եք նաև ժողովրդական երգեր, կցանկանայի իմանալ, որ՞ն եք ավելի հոգեհարազատ Ձեզ համարում.
-Այն ինչ-որ ժողովրդական է դա միշտ ավելի հոգեհարազատ է, որովհետև, ինչքան էլ, որ դու ներկայացնում ես էստրադային կամ փոփ որևէ ժանր, դու պետք է նախ զգաս այդ երաժշտությունը, ինչքան որ լավ զգում ես այնքան լավ կարող ես ներկայացնել, բայց ժողովրդականը մի այլ տեղ ունի: Թե որպես երգչուհի թե որպես հայ ես շատ լավ զգում եմ այդ երաժշտություն, ու չեմ կարծում, որ միակը կլինեմ, ով այդպես է կարծում դա մեր երակների մեջ է` ես դա համարում եմ կատարյալ: Չեմ կարծում, որ ես կատարյալ եմ կատարում , բայց ես կատարյալ եմ զգում այդ երաժշտությունը:
Կարծում եմ Ալեքսի ծնունդից հետո շատ բան է փոխվել ձեր կյանքում, նոր ուժ ,նոր ցանկություն ապրելու, արարելու, ձեր պատկերացումներում ի՞նչ եք ցանկանում, որ նա դառնա.
Իմ ամենամեծ ցանկությունն է առաջին հերթին, որ նա լավ մարդ դառնա, պիտանի մարդ, թե ինչ մասնագետ կլինի կարծում եմ վաղ է կանխատեսում անելը, Ալեքսը դեռ շատ փոքրիկ է, թեև նա շատ երաժշտական է , սիրում է նկարել, շատ է սիրում սպորտը, բայց թե հետո ինչ մասնագիտություն կընտրի , կարևորը որ սիրի իր աշխատանքը, ինչպես, որ ես եմ սիրելով ընտրել իմը: Հավատացեք դա մեծ երջանկություն է, երբ մարդ իր սիրած աշխատանքով է զբաղվում: Կարևորը թող լավ մարդ լինի, ես էլ հպարտանամ նրանով , որպես լավ մարդ, լավ որդի, հետո ինչ մասնագիտություն էլ ընտրի թո հաջողակ լինի:
«ԱրգամԲլոգ»-ի հետ առաջին հարցազրույցի ժամանակ դուք նշեցիք, որ չեք ցանկանա Ալեքսը շարունակի ձեր ճանապարհը: Ի՞նչու.
Նախ ելնելով այն փաստից, որ մենք Հայաստանում ենք ապրում , հետո ելնելով այն վիճակից, որն այսօր տիրում է մեր շոու-բիզնեսում, ես դա էստրադա եմ համարում: Չեմ ուզում վիրավորել իմ կոլեգաներին, բայց ես սիրում եմ , երբ տղան զբաղվում է մի քիչ ուրիշ գործով: Կարծում եմ տղան պետք է բացառիկ լինի, եթե նա մտնում է երաժշտության ասպարեզ, աղջիկների դեպքում մի փոքր այլ է: Ես ամեն դեպքում չեմ ուզենա թե որպես մայր, թե որպես արտիստ: Շատերն ասում են, որ դա դժվար աշխատանք է, և իրենք այդ պատճառով չեն ցանկանա, որ իրենց երեխաները շարունակեն իրենց գործը, բայց ես դրանից ելնելով չեմ ասում, աշխարհում ոչ մի աշխատանք հեշտ չէ, ամեն աշխատանք էլ իր դժվարությունն ունի:
Շարունակությունն` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2012/07/blog-post_6817.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել