Օդանավակայանում անվտանգության նպատակներով տեսագրված տեսանյութում երևում է, թե ինչպես է 15-ամյա մի անտոմս ուղևոր Հավայիում դուրս գալիս ռեակտիվ ինքնաթիռի առջևի անիվի անցքից և ոտք դնում մայթ: Այս դեռահասը ինչ-որ հրաշքով ողջ էր մնացել հինգժամանոց թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի թռիչքը սկսվել էր Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքից: Թեպետ որոշ փորձագետներ անհնարին էին համարում, որ տղան կարող էր նման թռիչքից հետո ողջ մնալ, տեսանյութը արժանահավատություն է հաղորդել դեռահասի  պատմությանը: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է բաճկոնով, ջինսե տաբատով ու մարզակոշիկներով այս դեռահասը դուրս գալիս Հավայական ավիաուղիների Բոինգ 767 ինքնաթիռի անիվի անցքից: Ինքնաթիռը 10:30 վայրէջք էր կատարել Հավայիի Մաուի կղզում:    

Թռիչքի ընթացքում ջերմաստիճանն այնքան ցածր էր, որ հազիվ թե որևէ մեկը կարողանար ողջ մնալ, ուստի տղան պարզապես հրաշքով է փրկվել:

Հարցազրույցի ժամանակ ասել է օդանավակայանի աշխատակից Մարվին Մոնիզը:

Երբ ինքնաթիռի վայրէջքից մի ժամ անց դեռահասին տեսան Կահուլուի օդանավակայանում, նա ցրված տեսք ուներ: Մի աշխատող մոտեցել է նրան ու հարցուփորձ արել: Հենց նա էլ գրավել է պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքի վրա: Դեռահասը թույլ էր և սկզբում լավ չէր լսում: Նրան թխվածքաբլիթներ և այլ սննդամթերք տվեցին: Հետագայում նրան բժշկի տարան, սակայն պարզվեց, որ նա ոչ մի վնասվածք չի ստացել: Մունիզն ասել է, որ տեսանյութը դեռևս չի հրապարակվի, քանի որ հետաքննությունն ընթացքի մեջ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել