1in.am-ը գրում է.

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին կոչ է արել, ի հակադրություն Ռուսաստանի, սեփական էներգետիկ միությունն ստեղծել: Այս մասին քաղաքական գործիչը գրել է The Financial Times-ի համար հոդվածում: «Միավորված Եվրոպան կարող է վերջ տալ Ռուսաստանի էներգետիկ տիրապետությանը»,- կարծում է Տուսկը:

Նրա կարծիքով՝ անկախ ուկրաինական ճգնաժամի ելքից՝ մեկ դաս արդեն ակնհայտ է՝ ռուսական էներգետիկայից չափազանց մեծ կախվածությունը Եվրոպային թուլացնում է:

Նա նշում է, որ ԵՄ-ն ստեղծում է բանկային միություն և արդեն ստեղծել է Ատոմային էներգիայի հարցով եվրոպական համայնք: Նույնանման մոտեցում է անհրաժեշտ ռուսական գազի վերաբերյալ, վստահ է Լեհաստանի վարչապետը: ԵՄ էներգետիկ միությունը համապատասխանում է միության 28 անդամ-երկրների ընդհանուր շահերին, կարծում է Տուսկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել