Araratnews.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
Հարգելի պարոն Աբրահամյան, ուսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014 թվականին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է առողջության համար տրվող գումարը: Անհասկանալիորեն փոխվել է ուսուցիչների սոցիալական փաթեթների վճարման կարգը: Ինչպես տեղեկացել եմ, փաստորեն յուրաքանչյուր 1 դրույք ունեցող ուսուցչին տրամադրվող 132 000 դրամից կամ 0.5 դրույքից ոչ պակաս ժամ ունեցող ուսուցչի 66 000 դրամից համապատասխանաբար առողջության համար տրվող 52 000 դրամ կամ 26 000 դրամ գումարը կառավարությունը փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությանը, որը պետք է տրամադրվի ուսուցչին հավաստագրերի ձևով: Մինչ օրս ուսուցիչները չգիտեն, թե երբ են ստանալու այդ հավաստագրերը: Ընդ որում, յուրաքանչյուր հիմնարկի տնօրենի հանձնարարությամբ ինչ-որ մեկը ձեռքով լրացնելու է հավաստագրերը, որոնց մեջ տվյալ անձի մասին կպարունակվի մեծաթիվ տեղեկատվություն և որևէ սխալի դեպքում հավաստագրի տերը ոչ միայն կընկնի քաշքշուկի մեջ, այլև բուժվելու փոխարեն՝ ինֆարկտ կստանա: Նշեմ նաև, որ թղթե հավաստագիրը քաղաքացին մշտապես իր գրպանում է պահելու, որովհետև շտապ օգնության կարիք ունենալու դեպքում առանց այդ թղթի նրան բուժօգնություն չի տրվելու: Իհարկե լուրջ մտահոգում է նաև այն հանգամանքը, որ բժշկական ապահովագրությունը սպասարկող բուժհիմնարկները պոլիկիկլինիկաների միջոցով պարտադրվելու են մեր ուսուցիչներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



