Հետո էլ գլուխ ենք գովում, որ մենք` հայերով սեեեենց, հայերով նեեեենց, իսկ ես ասում եմ, որ վերլուծելով մեր սերունդը, ցավով արձանագրում եմ, որ գնալով դառնում ենք տախտակ ու անուղեղ մի մասսա: Ասեմ ավելին, եթե առկա տենդենցները չհաջողվի փոխել, ապա ևս մեկ-երկու սերնդափոխություն ու մենք գործ կունենանք մասսայական զոմբիացման ու միջին ստատիստիկական ամերիկացու մտահորիզոնով ազգաբնակչություն հետ:
Էսօր արդեն ունենք երիտասարդության մի ստվար զանգված, որի անռանձին վերցված սուբյեկտները կարող են լինել շատ բարեսիրտ և մարդկային մարդիկ, ցավոք սրտի ունեն խիստ ոսկրացած մտածելակերպ, որը կառուցված է կլիշեների ու զոռովից գլուխները մտցված դոգմաների շուրջ: Զարմանալին այն է, որ մեր գովաբանված ինդիվիդուալիզմը լույսի արագությամբ վերածվում է հաստատուն կրետինիզմի, քանի որ վերանշյալ խմբի մարդկանց մոտ, ասես ի սպառ բացակայի անալիտիկ մտածելակերպը, հատկապես երբ խոսքը գնում է սեփական հայեցակարգի քննադատական վերլուծության մասին:
Էլ ավելի զարմանալի է, որ նշված խմբի մեջ են մտնում առավելապես այսպես կոչված “զարգացած” երիտասարդության ներկայացուցիչները, որոնք հաճախ ունեն բավականին հարիր պատշաճի կրթություն, որոշակի փորձ միջազգային կամ լոկալ երիտասարդական ծրագրերի մասնակցության, կարդացած էն, հետաքրքրասեր են: Ինչ մեղքս թաքցնեմ, ինքս էլ ունեմ նման կենսագրական, բայց եթե ես բոլոր այս հնարավորությունները օգտագործում եմ ինքնակրթական նպատակներով` կիրառելով առողջ անալիտիկա, ապա շատերը պարզապես սկսում են ցնդել ինֆորմացիայի ներհոսից:
Շատ տրիվիալ ու հիմար կլիներ պնդելը, որ զուտ ինչ որ ծրագրերի մասնակցության պատճառով մարդկանց կտցնումա ու նրանք դառնում են զոմբի: Պատճառները ավելի խորքային են ըստ իս ու առանցքային խնդիրը այս հարցում ես տեսնում եմ հաստատուն արժեհամակարգի բացակայության մեջ: Մի քիչ ավելի վախենալու բառ ասեմ` մետաֆիզիկա:
Մեր սերունդի մոտ գնալով քչանում են այն արժեքները, որոնք լինեով աբստրակտ, խիստ կարևոր են ու չափելի չեն և առանց դրանց մարդը լիարժեք բարոյահոգեբանական կերպար չի կարող ունենալ. սեր առ հայրենիքը, հավատն առ Աստված (զուտ այս կոնտեքստում նույնիսկ էական էլ չէ, թե որ կրոնի մասին է խոսքը), պատիվ, հարգանք, արդարություն… Փոխարենը արմատանում է ամեոբայի արժեհամակարգը` կուտակել հնարաավորինս շատ, սպառել հնարավորինս շատ:
Երբ որ մարդու գլխում տիրում է նման դատարկություն, իսկ իրական մետաֆիզիկական արժեքները չկան, կամ ինչ որ մուտացիաների են ենթարկված, այդ ժամանակ հեշտից էլ հեշտ է նրանց զոմբիացնելը: Այն պայմանով, որ գլուխները բթվող կեղծ արժեքները պետք է մոտիվացված լինեն իրենց համար հասանելի իդեալներով, որը Հայաստանի դեպքում պայմանականորեն կարելի է անվանել “ուզում ենք Եվրոպաների պես լինի”:
Ու սենց սերմը ցանվումա մարդու գիտակցության մեջ, հետո սկսվումա սիստեմատիկ ջրվել ու մեկ էլ տեսնում ես ևս մի հարյուր զոմբի գրոհում է առանց այն էլ խարխալված մեր արժեհամակարգը, ընդ որում դա անում է ֆանատիկոսության դրսևորումներով, ոտնահարելով հենց այն “արժեքները” հանուն որոնց նրանք պայքարում են: Նրանք դա չեն էլ զգում, չեն էլ տեսնում, անգամ եթե փորձում ես մատնանշել դա նրանց համար, որովհետև նրանք նեո-բոլշևիկներն են, որոնց համար “ով մեր հետ չի` մեր դեմա” սկզբունքն է գործում:
Չէ որ իրենք կիրթ են, չէ որ իրենք տեսած են, չէ որ իրանք գիտեն ճշմարտությունը, չէ որ իրենք իրենց աչքերով են տեսել, թե ոնց են իրենց սովորեցնողները ապրում ու որտեղ: Իսկ մենք` մեծամասնությունս, անգիտակից անուղեղ, հաստակող ու բթամիտ մասսա ենք, որոնց պարզապես բախտ չի վիճակվել դիպչելու այդ իրականությանը: Բայց իրենք հո գիտեն, որ իրենք ապրիորի ճիշտ են ու այլ ճիշտ չկա, նամանավանդ, եթե այդ ճիշտը դուրս է գալիս “բութ ու հաստակող” մեծամասնությունից…
Դեռ շատ կխոսեմ էս թեմայի շուրջ, բայց ոչ մի գրառման սահմանները բավարար չեն, այնպես որ սահմանափակվենք էս անգամ հետևյալ կոչով.
Իհարկե գնացեք միջազգային և այլ ծրագրերի, իհարկե սերտեք տեղեկատվությունը, արեք դա տարբեր աղբյուրներից, լայնացրեք ձեր մտահորիզոնները, բայց մի մոռացեք քննադատական մոտեցում ցուցաբերելը, մի մոռացեք վերլուծելը ու ի վերջո, հանեք գլուխներիցդ ամեոբայի պահանջմունքների համակարգը ու որդեգրեք մարդավայել ինչ որ բան: Էս անտեր կյանքը մենակ Ունենալով չի սահմանափակվում, Լինելնա ավելի կարևոր, եթե դուք իհարկե տախտակի մակարդակի չեք…