Մի հարցում Ռոբերտ Քոչարյանի հետ համամիտ եմ. Սահմանադրությունը չի կարելի առիթ-անառիթ փոխել:
Ավելին, վստահ եմ, որ մեր Սահմանադրությունը համապատասխանում է երկրի զարգացման հրամայականին ու որեւէ կերպ չի խոչընդոտում պետական մարմինների բնականոն գործունեությանը:
Բացի այդ, հասկանալու համար որեւէ փաստաթղթի դրական ու բացասական կողմերը, այն պետք է լիարժեքորեն կիրառել:
Իսկ Հայաստանում Սահմանադրությունն անտեսված է, թերեւս, իր գոյության օրից:
Ըստ այդմ, նախ պետք է վերականգնել սահմանադրական վիճակը, հետո նոր մտածել այդ վիճակն ավելի լավը դարձնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել