1in.am-ը գրում է.

Եթե Նեպալի իշխանությունները չհամաձայնեն զոհված ուղեկցորդների ընտանիքներին, որպես փոխհատուցում, կլորիկ գումար վճարել, երկրի իշխանությունները ստիպված կլինեն վերադարձնել աշխարհի ամենաբարձր լեռը`Էվերեստ բարձրանալու համար ալպինիստների վճարած գումարները: Այս մասին գրում է The Time-ը:

Նեպալի կառավարության և շերփերի միջև վեճ է ծագել այն բանից հետո, երբ երկրի իշխանություններն ընդամենը 50 հազար նեապալական ռուփի են խոստացել (515 դոլար)՝ որպես փոխհատուցում զոհված ուղեկցորդների ընտանիքներին: Այդ գումարը բավական կլինի միայն թաղման համար: Եվս 5-10 հազար դոլար էլ կվճարեն ապահովագրական ընկերությունները: Սակայն 13 զոհվածների և երեկ անհետ կորած ալպինիստների ընտանիքիները 109 հազար են պահանջում:

Նշվում է, որ Նեպալի ալպինիստական կազմակերպությունը ապրիլի 21-ին իր կայքում իշխանություններին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում բավարարել 12 պահանջները, ներառյալ խոշոր փոխհատուցումների վճարումները և ուղեկցորդների աշխատանքային պայմանների բարելավումը: Ներկայումս կազմակերպության կայքից տվյալ փաստաթուղթը ջնջվել է: Իշխանությունների և ուղեկցորդների միջև բանակցությունները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել