Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչևը՝ խոսելով Մոսկվայի «Սպարտակի» և «Ռուբինի» միջև կայացած հանդիպման մասին, անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղին.

««Սպարտակը» նոր ոչինչ չցուցադրեց: Թիմում չկան մարդիկ, ովքեր ընդունակ են բարկանալ, խաղալ սեփական անվան համար: Միայն Մովսիսյանն է իր անվան համար խաղում, մյուսները  չափից շատ գոհ են իրենք իրենցից և իրենց ամեն ինչ ձեռք է տալիս: Մովսիսյանի գոլը լավ հարձակվողի գոլ էր, ով կենտրոնացած է հաշվի վրա, ձգտում է ցուցադրել իրեն, տեսնել սեփական անունը ցուցատախտակին: Նա ձգտում է գոլի»,- Լովչևի խոսքը մեջբերում է sovsport-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել