Life.panorama.am-ը գրում է.
«Փախուստ բանտից», հավանաբար այս արտահայտությունը ծանոթ է շատերին համանուն ֆիլմից: Սակայն պետք է նշել, որ հոլիվուդյան ֆիլմերից շատերը հիմնված են իրական դեպքերի վրա: Բանտերից փախուստի ամենահայտնի ու անհավանական օրինակներին անդրադառնալով` ներկայացնենք մի քանի դեպք, որոնցից մի քանիսը էկրանավորվել են:
1. Պասկալ Պայեթ կամ Կալաշնիկով Պեթ. Երեք անգամ դիմել է փախուստի ուղղաթիռի օգնությամբ: Նա առաջին անգամ հայտնվել է բանտում ինկասացիոն մեքենայի վրա զինված հարձակման մեղադրանքով: 2001թ.-ին նա դատապարտված էր 30 տարվա ազատազրկման: Մինչ օրս նա հասցրել է 3 անգամ փախուստի դիմել: Վերջինը եղել է 2007-ին բանտի տանիքին վայրէջք կատարած, մինչև ատամները զինված նրա ընկերների կողմից օդաչուով հանդերձ գողացված ուղղաթիռով: Ուղղաթիռը փախցրել էին Կաննի հանգստի գոտուց: Մինչ օրս նրա մասին ոչինչ հայտնի չէ:
2. Ջոն Դիլինջեր. Բանտից փախել է կեղծ ատրճանակի օգնությամբ, որը պատրաստված է եղել փայտից, ներկված` սև գույնի գուտալինով: 1934թ.-ի մարտի 3-ին նա Քրոուն Փոյնթ բանտում այդ կեղծ ատրճանակով հսկիչին ստիպում է բացել իր խցի դուռը, վերցնելով երկու պատանդ, հավաքել է բոլոր հսկիչներին իր խցում և փակել դուռը և հանգիստ դուրս եկել բանտից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/04/21/prison-break/137784
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել