1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի քրեական դատարանն այսօր 5 մարդու դատապարտել է բարձրագույն պատժի՝ ահաբեկչական գործունեության մասնակցելու համար: Հաղորդվում է, որ ևս 37 մարդ դատապարտվել է 3-35 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Վճիռը կայացվել է 2003 թվականի ահաբեկչությունների շարքի կազմակերպիչների ու կատարողների դեմ: Այդ ահաբեկչությունների զոհն էր դարձել մոտ 100 մարդ: Այդ ժամանակ մի քանի պայթյուններ էին որոտացել Էր-Ռիադում օտարերկրացիների համար նախատեսված բնակելի թաղամասերում: Ծայրահեղականների հարձակման նպատակն էր խարխլել Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները:

2006 թվականին երկրի իշխանությունները պայքար են սկսել ահաբեկչության դեմ, ինչի արդյունքում ձերբակալվել է ավելի քան 11 հազար մարդ: Հաղորդվում է, որ շատ սաուդցի գրոհայինների հաջողվել է փախչել հարևան Եմեն և այնտեղ ձևավորել «Ալ-Քաիդայի» ստորաբաժանում, որն անվանվել է «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում»:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել